News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ամենաթանկ տունը, որի արժեքը 500 մլն դոլարից նվազել էր մինչեւ 165 մլն դոլար, հանվել է վաճառքից սկանդալի պատճառով, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

The One կոչվող ռանձնատունը հանվել է շուկայից կառուցապատողի եւ վարկատուի միջեւ կոնֆլիկտի պատճառով: Ծրագրավորող Նիլ Նյամին սնանկության հայց է ներկայացրել իր ընկերության դեմ՝ Լոս Անջելեսի Գերագույն դատարանի աճուրդում տան վաճառքը դադարեցնելու համար։

Ընդ որում, վարկատուն՝ Լոս Անջելեսից միլիարդատեր Դոն Հենքին, 115 միլիոն դոլար է տրամադրել Նիամիին, բայց նա չի կարողացել ավարտին հասցնել թանկարժեք The One-ի շինարարությունը եւ Հենքիին սնանկության մասին ծանուցում է հանձնել:

Ավելի վաղ Ամերիկայի ամենաթանկ տունը վաճառքի էր հանվել դեֆոլտի հայտարարումից հետո։

The One կոչվող առանձնատունը` 9755 քմ ընդհանուր մակերեսով, գտնվում է Լոս Անջելեսում` Բել Էյրի արեւմտյան թաղամասում, եւ դրա սկզբնական գինը մոտ 500 միլիոն դոլար էր կազմում: Առանձնատունն ունի ինը ննջասենյակ, մի քանի խոհանոց, սեփական գիշերային ակումբ, բոուլինգ ակումբ, գեղեցկության սրահ, մարզասրահ, 50 տեղանոց թատրոն եւ 50 մեքենայի համար նախատեսված հսկայական ավտոկայանատեղ՝ երկու բարձրացնող մեխանիզմով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ