News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնէամարդաբանները հնագույն մարդուն, որն ապրում է Եթովպիայի ներկայիս տարածքում, անվանել են Homo bodoensis․ գրում է Evolutionary Anthropology Issues News and Reviews-ը:  

Ոսկորները հայտնաբերվել են միջին պլեյստոցենում, որն ընդգրկել է 774-ից 129 հազար տարի առաջ ընկած ժամանակային միջակայքը: Այս ժամանակահատվածում Աֆրիկայում սկսեց հայտնվել Homo sapiens տեսակը, իսկ Եվրոպայում նրա ամենամոտ ազգականները՝ նեանդերթալցիները։ Վինիպեգի համալսարանի գիտնական դոկտոր Միրյանա Ռոքսանդիչի գլխավորած փորձագետները բացատրել են, որ Homo bodoensis-ը ժամանակակից մարդկանց անմիջական նախնին է եղել: Այս տեսակը պետք է ներառի Աֆրիկայից Հոմոյի գրեթե բոլոր գտածոները, ինչպես նաեւ Հարավարեւելյան Եվրոպայի որոշ մնացորդներ:

Գիտնականների կարծիքով՝ Եվրոպայում քարացուկների հավաքածուներից շատերը, որոնք նույնացվում են որպես Homo heidelbergensis, վաղ նեանդերթալցիներ են: Ուստի մասնագետներն առաջարկել են ամբողջությամբ հրաժարվել «Հայդելբերգի մարդ» եւ Homo rhodesiensis հասկացությունից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ