News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես վստահ եմ, որ 2018-ին ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, եղել է կոնկրետ մարդկանց պաշտոնների տեղադրում, որպեսզի տեղի ունենա այն, ինչ պետք է տեղի ունենար որոշակի արտաքին ուժերի միջամտությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց հեռուստալրագրող Նաիրի հոխիկյանը:

Նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանին 2000-ականների սկզբից հետեւողականորեն աճեցրին, սարքեցին մարդ, ով պետք է հանձներ. «Նրա կողքին կանգնածների 99 տոկոսը մարդիկ են, որոնք տարիներ շարունակ դաստիարակվել են դրամաշնորհներով, կոնկրետ աշխատանքներ են տարվել նրանց վրա

Նրանք կոնկրետ բուհերում, կոնկրետ երկրների հատուկ ծառայությունների կողմից դասընթացներ են անցել:

Այն քայլարշավը կոչվում էր Ստամբուլյան մարշ, որի առաջին փորձը տեղի ունեցավ 2017-ին հուլիսին Ստամբուլում: Դա շատ լավ մշակվել էր Մեծ Բրիտանիայի կողմից: Թուրքիայի քեմալիստական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարային քայլելով հասավ Ստամբուլ եւ նրա հետեւից մոտ մեկ մլն մարդ քայլեց»,-ասաց նա:

Հոխիկյանի ներկայացմամբ, Նիկոլ Փաշինյանին բերել էին իշխանության եւ նա շատ լավ գիտեր, որ պետք է աստիճանաբար հանձնի. «2018-2019-ին տարվում էր աշխատանք, որ թշնամու կերպարը պետք է ջարդել, բայց քանի որ եւ զինվորական ղեկավարությունը, եւ Արցախի ղեկավարությունը գրողի ծոցն ուղարկեցին այդ դավաճանական ծրագրերը, իմ կարծիքով որոշում կայացվեց, որ չեք ուզում լավ ձեւով, կլինի վատ ձեւով: Դրա համար էլ 2020-ի մարտից մինչեւ հուլիս, Արցախի հարավում փորձառու, լավ հրամանատարներին սկսեցին աստիճանաբար հետ քաշել եւ նրանց փոխարեն հարավային շրջաններում բարձր պաշտոնների նշանակել մարդկանց, որոնք աչքի էին ընկել վատ հատկանիշներով: Սրանից կարելի է գալ եզրակացության, որ 2019-ի վերջից արդեն կար պայմանավորվածություն պատերազմով հանձնելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ