News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով հոգեւոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր եւ աստվածահաճո առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին եւ հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգեւոր, կրթական եւ հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր: Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին:

Հոգեւոր Տերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ ՀՀ ԱԺ նախագահին եւ Ազգային ժողովին  մաղթելով արդյունավետ գործունեություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ