News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

29 հոկտեմբերի 2021 թ., Երևան. Team Telecom Armenia-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք DigiTec Expo 2021-ի շրջանակում ներկայացնում է ընկերության առաջադեմ ծառայությունները և պարգևում լիովին ազատ լինելու զգացմունքը:

DigiTec-ում Team Telecom Armenia-ի տաղավարի հյուրերին ընկերության աշխատակիցները կպատմեն նորագույն Next Generation Network (NGN) ցանցի մասին, որը ապահովում է  25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց: 25G-PON տեխնոլոգիայով այս ցանցը արդեն աշխատում է Դավթաշեն վարչական շրջանում, Գնդեվազ ու Քաջարան համայնքներում: Մինչև տարեվերջ այն հասանելի կլինի Երևանի Արաբկիր վարչական շրջանի, ինչպես նաև Ջերմուկ ու Հրազդան քաղաքների բնակիչների համար:

Համացանցում իրական ազատությունը գնահատող հաճախորդներին «Թիմը» առաջարկում է BeeFree սակագնային փաթեթ, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ և անվերջ շփվելու հնարավորություն: Ազատության զգացմունքը ավելի արտահայտիչ դարձնելու համար, հյուրերը կարող են ծանոթանալ վիրտուալ իրականության (VR) աշխարհի հետ՝ խաղալ VR խաղեր, դիտել ու մասնակիցը լինել 360 աստիճանով նկարահանված տեսահոլովակների սյուժեին:

Ժամանակակից թվային հեռուստատեսության սիրահարների համար «Թիմը» ևս նորություն ունի: Team Telecom Armenia-ն TeamSolutions ընկերության հետ համատեղ ներկայացնում է TeamTV նոր պորտալ՝ 4K կոնտենտով, որը նաև աշխատում է Android SmartTV-ներում: Այս ժամանակակից պորտալը հագեցած է այդ թվում եթերի կառավարման արդիականացված համակարգով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ