News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ նոր քննիչ հանձնաժողովի աշխատանքն առանց «Քաղաքացիական պայմանագրի» արդյունավետ կլինի։ Այս մասին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, ով մտադիր է գլխավորել վերոնշյալ հանձնաժողովը։

Պատգամավորը կրկին ընդգծեց, որ հանձնաժողովը ստեղծվել է օրենքի ուժով, իսկ դա նշանակում է, որ ցանկացած դեպքում կաշխատի, կհրավիրի համապատասխան կառույցների ներկայացուցիչների, հարցեր կտա եւ կուսումնասիրի բոլոր գործընթացները, որոնք երբեւէ եղել են։ «Աշխատանքների արդյունքում հանձնաժողովը հանդես կգա զեկույցով։ Կարծում եմ, որ նույնիսկ լավ է, որ նրանք չեն լինի։ Այդպիսով նրանք չեն ճնշի պաշտոնյաներին, որոնց մենք մտադիր ենք հրավիրել։ Նրանք կարող են հանգիստ եւ բացահայտ խոսել»,-ասաց  Վարդեւանյանը։

Նա նաեւ հույս հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները եւս կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքին։ Վարդեւանյանը վստահ է, որ հանձնաժողովը կկարողանա տեղավորվել նախատեսված ժամկետներում եւ արդեն 3-4 ամիս անձ հանդես կգա զեկույցով, որում արտացոլված կլինեն բոլոր հանգամանքները։ Բացի այդ, զեկույցը կհրապարակվի եւ կուղարկվի միջազգային կառույցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ