News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հնագետները Բուքինգհեմշիրի Սթոք Մանդեվիլ գյուղի միջնադարյան եկեղեցու ավերակների տեղում երեք հին հռոմեական քանդակների բեկորներ են հայտնաբերել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Դրա տվյալներով՝ Բուքինգհեմշիրում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակների տակ հայտնաբերվել են տղամարդու, կնոջ եւ երեխայի արձանների վերին հատվածի մասերը։ Այդ վայրը գտնվում է Լոնդոնի եւ Բիրմինգհեմի միջեւ կառուցվող արագընթաց երկաթուղու երթուղու վրա:

«Դրանք իսկապես հազվադեպ գտածոներ են Մեծ Բրիտանիայում եւ շատ կարեւոր են մեզ համար պատմական տեսանկյունից, քանի որ օգնեցին փոխել մեր պատկերացումները մինչ այս վայրի մասին մինչ միջնադարյան եկեղեցու կառուցումը»,- ասում է հնագետ Ռեյչել Վուդը: Հայտնաբերվել են նաեւ վեցանկյուն ապակե սափորի լավ պահպանված բեկորներ։

Եկեղեցու տարածքում թաղված է 3 հազար մարդու աճյուն։ Նախատեսվում է, որ դրանք կվերաթաղվեն այլ վայրում։
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Անգլիայի նորմանդական նվաճումից անմիջապես հետո, ապա քայքայվել էր 1880-ականներին նոր տաճարի կառուցումից հետո: Անգլիայի նվաճման սկիզբը թվագրվում է 11-րդ դարով։ Վճռական ճակատամարտը Հասթինգսի ճակատամարտն էր 1066 թվականին: Հարոլդ II թագավորի բանակի եւ նորմանդյան դուքս Ուիլյամի զորքերի միջեւ մարտը տեւեց ավելի քան տասը ժամ եւ ավարտվեց անգլո-սաքսոնների լիակատար պարտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ