News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

2021թ. հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը.

«ԵՄ պատվիրակության ղեկավար, մեծարգո՛ տիկին Վիկտորին,

հարգարժա՛ն դեսպաններ,

հարգելի՛ հյուրեր,

Ողջունում եմ Ձեզ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանը։

Հայաստանի Հանրապետության կողմից մշտապես բարձր են գնահատվում նման համագործակցությունները։ Կարծում եմ, որ համագործակցող կողմերում կա բավականին մեծ ներուժ, որի օգտագործումը ոլորտի բարեփոխումների համար կարևորագույն հիմնաքար է, որը նպաստում է Հայաստան-ԵՄ շարունակական համագործակցությանը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ԵՄ գործընկերներին արդյունավետ  աջակցության համար՝ ընդգծելով, որ քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում։ Լիահույս եմ, որ այս քննարկման շրջանակներում բարձրացվող հարցերը իրենց ուրույն լուծումներով կնպաստեն ոլորտի արդիականացմանը և կմոտարկեն քաղաքացիական ծառայության համակարգը ԵՄ ուղենիշներին։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում»:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քրիստի Նարինենը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, հեռավար կերպով՝ Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կայլուրանդը և Ծրագրի կառավարմանը ներգրավված այլ հյուրեր:

Ծրագիրը մեկնարկել է 2020թ. հունվարի 13-ին և կավարտվի 2022թ. մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, բյուջեն կազմում է մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրո: Հիմնական շահառու է հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (ՔԾԳ)։

Ծրագիրը հետամուտ է ՀՀ պետական կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավման ընդհանուր նպատակի իրագործմանը՝ ամրապնդելով քաղաքացիական ծառայողների արհեստավարժությունը և լավ աշխատանքը՝ պետական կառավարման սկզբունքներին համահունչ։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից` կարողությունների հզորացում, համալրում, կատարողականի գնահատում և վերապատրաստում, որոնց ուղղությամբ առաջընթացը ներկայացվել է վերոհիշյալ միջոցառման ընթացքում։

Ակնկալվում է, որ թվարկված բաղադրիչների ներքո իրականացվող գործողությունները կհանգեցնեն հետևյալ արդյունքներին՝ ՔԾԳ և շահառու հաստատությունների կարողությունների զարգացում, համալրման և ընտրության համակարգերի ուժեղացում, քաղաքացիական ծառայության կատարողականի գնահատման համակարգի բարեփոխում և վերապատրաստման համակարգի բարելավում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս տարի կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է. Սասուն Խաչատրյանը՝ ԵՄ դեսպանին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ
Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանները դադարեցվել են. Eurasianet
Անցած տարի Ադրբեջանի հետ համաձայնեցված պլանները դադարեցվել են...
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ. Փիթեր Ստանո
Նրա խոսքով, ամենակարևոր առանցքային կետերից մեկը վստահության ամրապնդման միջոցառումներն են, որոնց...
Արեւմուտքում սկսում են վերիմաստավորել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ. The Guardian
Արեւմուտքը վերիմաստավորում է հարաբերություններն Ադբեջանի հետ...
Թոմաս դե Վաալ․ ժամանակն է, որ ԵՄ-ն ավելի կոշտ բանակցություններ վարի Ադրբեջանի հետ
Ալիեւը հստակեցրել է, որ այդ վերադարձը տեղի կունենա «խաղաղ ճանապարհով»։ Բայց որքանո՞վ են լուրջ այդ հավաստիացումները Ղարաբաղում տեղի ունեցածից հետո․․․
Մեցոլան ակնկալում է, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ պաշտոնական բանակցություններ կսկսի արդեն դեկտեմբերին
Եվրամիությունը պետք է փոփոխությունների մեծ ալիք սկսի, որպեսզի պատրաստվի Ուկրաինայի անդամակցությանը: Այս ․․․
Ամենաշատ