News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը եւ համաշխարհային տերությունները, որոնք ձգտում են վերականգնել 2015թ. միջուկային գործարքը, փորձում են համաձայնեցնել Վիեննայում բանակցությունների վերսկսման օրը որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, տեղեկացնում է Reuters-ը։

Իրանի գլխավոր բանակցողը Բրյուսելում այս շաբաթվա բանակցություններից հետո հայտարարել է, որ բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն նոյեմբերի վերջին։

Ստանոն ասել է, որ հոկտեմբերի 27-ի հանդիպումը Բրյուսելում «օգտակար» էր եւ «օգնել է որոշել հետագա ուղին Վիեննայում բանակցությունների վերսկսման համար»։ «Մենք աշխատում ենք միասին այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Իրանի եւ այլ կողմերի, որոնք ստորագրել են (միջուկային գործարքն Իրանի հետ), որպեսզի որքան հնարավոր է շուտ նշվի կոնկրետ օր Վիեննայում հանդիպման համար»,- ասել է Ստանոն ավանդական ճեպազրույցում։

Ապրիլին Թեհրանը եւ վեց տերություններն սկսել են քննարկել 2015թ. միջուկային պակտի փրկության միջոցները, որից ԱՄՆ-ը դուրս եկավ երեք տարի առաջ։ Բայց բանակցությունները դադարեցվեցին հունիսին  Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ընտրությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ