News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելը հույս ունի ջերմոցային գազերի զրոյական արտանետումների հասնել մինչեւ 2050 թվականը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բենեթը՝ նշելով, որ դա կլիմայի փոփոխության դեմ պայքարի արդեն իսկ նախաձեռնված ջանքերի շարունակությունն է։

Իսրայելը քիչ է նպաստում գլոբալ տաքացմանը, սակայն պաշտոնյաներն ասում են, որ կանաչ տեխնոլոգիաների առումով այն աշխարհին առաջարկելու շատ բան ունի:

Իսրայելը, որն արդեն ստիպված էր հարմարվել ցամաքած տարածաշրջանի կյանքին, համաշխարհային առաջատար է համարվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արեւային էներգիայի պահեստավորումը, սպիտակուցի կայուն այլընտրանքները, գյուղատնտեսական տեխնոլոգիաները եւ աղազերծումը:

«Նոր նպատակով Իսրայելը կանգնում է զարգացած երկրների շարքում, որոնք արդեն քայլեր են ձեռնարկում զրոյական արտանետումների նպատակին հասնելու համար»,- ասել է Բենեթը:- Մենք արձագանքում ենք գլոբալ մարտահրավերին, գտնում ենք տեխնոլոգիական լուծումներ եւ համախմբվում՝ այս կարեւոր նպատակին հասնելու համար»:

Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ չի հասնի միջազգային հանրության՝ մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելու նպատակին, մինչ այդ արտանետումների 85 տոկոս կրճատում ակնկալելով: Բնապահպանները մատնանշել են նախորդ կառավարությունների կողմից քաղաքական կամքի բացակայությունը եւ երկրի կախվածությունը վերջրես հայտնաբերված բնական գազից՝ որպես էներգիայի աղբյուր ցածր թիրախային ցուցանիշի հասնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ