News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես որպես ՀՀԿ ներկայացուցիչ, 2020-ի հոկտեմբերի 12-ին եւ 19-ին կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդոարդ Շարմազանովը:

Նրա խոսքով,  նպատակը եղել է ոչ թե մասնակցել ու ֆոն ապահովելը իշխանության ղեկավին կանգնած մարդու թվացյալ հնարքների համար, այլ փորձել այդ պահին հնարավորինս օգտակար լինել պետությանն ու բանակին:

«Հոկտեմբերի 12-ի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրավիճակը: Ասաց, որ Թալիշը տված է, Մատաղիսի համար մարտեր են գնում: Ջաբրայիլը տրված է, Հադրութի համար մարտեր են գնում, չնայած մենք ունեինք տեղեկություն, որ Հադրութն արդեն գտնվում է ադրբեջանական ուժերի հսկողության տակ: Այդ օրն արդեն երեւում էր, որ մենք գնում ենք ոչ թե հաղթանակի այլ, պարտության: Ինքն ասում էր, որ վատ է վիճակը:

Այդ պահին ես հանդես եկա հայտարարությամբ, ներկայացրի ՀՀԿ գնահատականը, ըստ որի այս պատերազմին հանգեցրել է այս իշխանության կոպիտ սխալները: Նշել եմ, որ չի կարելի այս օրհասական պահին զբաղվել դավաճանների փնտրտուքով: Միաժամանակ նշել եմ, որ չնայած այդ ամենին, ՀՀԿ-ն պատրաստ է իր ծառայությունը մատուցել հայրենիքին, որտեղ գտնեք դրա անհրաժեշտությունը»,-ասաց նա:

Շարմազանովը հավելեց, որ ինքն առաջարկել է, որ Նիկոլ Փաշինյանը դիմի Ռուսաստանին, եթե պետք է խնդրի, որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը կանգնեցնելու համար. «Հավելել եմ, որ եթե այսօր չընդունենք այսօր սեղանին դրված առաջարկները, հնարավորությունը շատ մեծ է եւ ռեալ է, որ 1-2 օր հետո ունենանք ավելի մեծ տարածքային ու մարդկային կորուստներ: Նրկոլ Փաշինյանի ոկղմից ոչ մի բացասական արձագանք չի եղել:

Հոկտեմբերի 19-ին եղավ երկրորդ հանդիպումը: Մենք առաջարկել էինք, որ ստեղծվի շտաբ, որպեսզի երկրի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԱԳ նախկին նախարարները ԳՇ նախկին պետերը միասնական փորձեն այս իրավիճակից դուրս գալ: Նիկոլ Փաշինյանը եկավ, բավականին ծանր հոգեբանական վիճակում էր, ես երբեք նախկինում նրան այդ վիճակում չէի տեսել: Ինքն ասաց, որ պուտինից կա առաջարկ՝ կանգնեցնել պատերազմը: Ներկայացրեց իրավիճակը, ինքն ընդունում էր, որ դա պարտություն է: Տարբեր շշուկներ կային, որ մինչ այդ էլ եղել է պատերազմը կանգնեցնելու առաջարկ ու ավելի լավ պայմաններով: Ի սկզբանե ինքն ասաց, որ դա 5+2 է՝ Լավրովյան պլան կամ դրա մոդիֆիկացված տարբերակը: 5+2-ի մեջ Հադրութն ու Շուշին չեն մտնում:

Հոկտեմբերի 19-ին ես այն տպավորությունն եմ ստացել, որ այս մարդն ընդունել է, որ մենք պարտվել ենք: Ու եթե հոկտեմբերի 19-ին քեզ առաջարկվում է 5+2-ով պատերազմը կանգնեցնել, դու դա չես անում: Եթե գիտեիր, որ որեւէ ռեզերվ չունես հաղթելու, ինչու դրան չէիր համաձայնվում»,-ասաց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ