News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում ցանկանում են խստացնել պետական գաղտնիքի հրապարակման համար պատիժը, հաղորդում է Ալ-Ահրամը՝ հղում անելով աղբյուրներին։

Օրինագծում ասվում է, որ մեղադրյալին սպառնում է ազատազրկում 6 ամսից մինչեւ 5 տարի ժամկետով եւ տուգանքով 5000 եգիպտական ֆունտից (318 ԱՄՆ դոլար) մինչեւ 50 000 ֆունտի (3183 ԱՄՆ դոլար) չափով։

Օրինագծի համաձայն՝ ցանկացած ոք, ով անգիտակցորեն կիսվել է արտասահմանյան պետության հետ պետական պաշտպանության մասին գաղտնի տեղեկությամբ, գաղտնի տեղեկություն է փոխանել ազգային անվտանգության մասին, օգտագործել է գաղտնի տեղեկատվության բացահայտման կամ ստացման համար հաղորդակցույան փոխանակման համակարգերը կամ գաղտնի տեղեկություն է հավաքել բանակի մասին առանց նախնական թույլտվության, կենթարկվի դատական հետաքննության՝ օրենքին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ