News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կազմակերպված միջոցառման մասշտաբները, որն առաջին անգամը չէ անցկացվում, աննախադեպ է։ Ընդհանուր առմամբ, տպավորում է ամեն ինչ։ Ամենակարեւորն այն է, որ Հայաստանում կա մի միջավայր, որտեղ առանձին կազմակերպություններ, անհատներ հնարավորություն ունեն իրականացնելու իրենց գաղափարները, կազմակերպելու իրենց արտադրությունը։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Երեւանում ամենամյա Digitec Expo-ի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։

«Մենք հենց այսպիսի գործընթացի ականատեսն ենք։ Շրջելով մի քանի տաղավարներով՝ մտածեցի մի քանի գաղափարներ կիրառել, հատկապես՝ կադրերի հավաքման ոլորտում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ փորձենք օգտագործել այս հնարավորությունները մեր նախարարությունում։ Նման համակարգ ունենալը շատ կարեւոր է։

Ցուցահանդես այցելության ժամանակ փորձեցի հասկանալ, թե ինչպես կարելի է ընկերությունների ներկայացրած գաղափարները կիրառել Հայաստանում։ Ուրախալի է, որ շատ կազմակերպություններ աշխատում են արտահանման նպատակով, այսինքն՝ նրանց գաղափարներն ու ծրագրերը ներկայացուցչական են ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս։ Պետք է արձանագրել, որ ընկերությունների միջեւ մրցակցություն է զարգանում։ Կան կազմակերպություններ, որոնք աշխատել են պետական ​​կառույցների հետ, հետո հայտնվել է մեկ ուրիշը, որն ավելի արդյունավետ առաջարկով է հանդես եկել։ Ընդ որում, առաջին ընկերությունը որոշել է ոչ թե լքել Հայաստանը, այլ հակառակը՝ ընդլայնվել։ Մրցակցությունն ինքնին հեռանկարներ է բացել, եւ այդ ընկերությունն այժմ աշխատում է արտասահմանյան պատվերների համար:

Ոգեւորիչ է նաեւ երեխաների մասնակցությունը։ Այստեղ ներկայացված են նաեւ նախարարությունից աջակցություն ստացած ընկերությունները։ Սա այն դեպքն է, երբ մենք գործընկերներ ենք փնտրում՝ որպես պետություն մեր ծառայություններն առաջարկելու համար։ Հաջորդ տարի մենք ուղիղ աջակցությունից կանցնենք այլ ձեւաչափի։ Ավելի շատ մարդ, ավելի շատ ընկերություններ պետք է ներգրավվեն դրսից, քանի որ միջոցառման նպատակներից մեկն արտաքին աշխարհին հայկական ընկերությունների կողմից առաջարկվող արտադրությունն ու ծառայությունները ներկայացնելն է»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության առջեւ խնդիր է դրված օգնել բարձր տեխնոլոգիական ընկերություններին ենթակառուցվածքների մասով:

«Գերարագ, որակյալ ինտերնետի հասանելիությունը կարեւոր է բոլորի համար, քանի որ առանց դրա այդ ընկերությունների աշխատանքը ոչ մի արժեք չի ունենա։ Կառավարության հաջորդ տարվա նպատակներից մեկը հենց այս ուղղությամբ աշխատանքներ սկսելն է»,- հավելեց նախարարը։

Նշենք, որ Digitec Expo-ն, որն անցկացվում է արդեն 16-րդ անգամ, կազմակերպվում է DigiWeek2021-ի շրջանակներում։ Այն ամենամեծը դարձավ նախորդ բոլոր ցուցահանդեսներից՝ ավելի քան 1400 քառակուսի մետր տարածքով եւ ավելի քան 100 ընկերությունների մասնակցությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ