News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի դելտա տարբերակը հեշտությամբ կարող է փոխանցվել պատվաստված մարդկանցից իրենց տնային կոնտակտներին, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով Լոնդոնի Կայսերական քոլեջի ուսումնասիրությունը։ Դելտա տարբերակը կարող է տարածվել նույնիսկ պատվաստված բնակչության շրջանում։

Հետազոտողները պարզել են, որ պատվաստվածների մոտ հիվանդությունն ավելի արագ է անցել, սակայն վիրուսային բեռի գագաթնակետը մնացել է նույնը, ինչ չպատվաստվածների մոտ: «COVID-19-ով վարակված մարդկանց հետ շփվող մարդկանց բազմակի եւ հաճախակի նմուշառման միջոցով մենք պարզել ենք, որ պատվաստված մարդիկ կարող են վարակվել եւ վարակ փոխանցել տնային տնտեսությունների ներսում, ներառյալ պատվաստված ընտանիքի անդամներին»,-ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, բժիշկ Անիկա Սինգանայագամը:

«Մեր արդյունքները կարեւոր պատկերացումներ են տալիս այն մասին, թե ինչու է դելա տարբերակը շարունակում մեծ թվով COVID-19 դեպքերի պատճառ դառնալ ամբողջ աշխարհում՝ նույնիսկ պատվաստումների բարձր մակարդակ ունեցող երկրներում»:

Համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնն էլ  ասում է, որ դելտայի փոխանցումը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան դժվար թե հասնի երկարատեւ «հավաքական իմունիտետի»: «Դա կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում. եթե համաճարակի փոխանցման ներկայիս մակարդակը հասնի գագաթնակետին, ապա սկսի նվազել»,-ասել է նա՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում իմունիտետը թուլանում է։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ