News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ՝ ծովում իրենց տնտեսական գոտիները սահմանազատելու համար՝ կոչ անելով իր հարեւանին թուլացնել լարվածությունը, որը վնասում է Անկարայի հարաբերություններին ԵՄ-ի հետ, հայտնում է Reuters-ը։

«Մեր դուռը միշտ բաց է, բայց այդ  երկխոսությունն ավելորդ լարվածության թուլացում է ենթադրում»,- ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Աթենքում գտնվող Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:

«Հունաստանը բացառիկ տնտեսական գոտիների սահմանման մասին համաձայնագրեր է ստորագրել հարեւան երկրների հետ, ինչպիսիք են Իտալիան, Եգիպտոսը։ Չկա պատճառ, թե ինչու մենք չենք կարող դա անել Թուրքիայի հետ՝ պայմանով, որ լարվածությունը նվազի, եւ մենք հասկանում ենք, որ նման մոտեցումը, ի վերջո, ձեռնտու կլինի երկու երկրներին»,- ասել է Միցոտակիսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ