News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 04
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և Ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Տեղի համայնքապետարանից:

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերը, այն մասին, որ Ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել. բացառապես ապատեղեկատվություն է: Հորդորում ենք բոլորին չխեղաթյուրել որևիցէ տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Տեղ համայնքի ղեկավարը մշտապես կանգնած է իր ժողովրդի կողքին և մտահոգ է նրանց բոլոր խնդիրներով»,- ասված է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանի ՊՆ-ն նորից ապատեղեկատվություն է տարածել
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո...
Լաչինի միջանցքը իրավական ռեժիմ է, իսկ այս նորը սոսկ ճանապարհ է, ոչ ոք այն միջանցք չի կոչում. Արցախցի պատգամավոր
Ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունները չեն հայտարարել, որ նոր ճանապարհը լինելու է միջանցք...
Պատերազմում պարտության պատճառներից մեկը հենց այն էր, որ դավաճանական քայլեր են եղել. Դավիթ Գալստյան
Ես չեմ կարող ենթադրություններով առաջնորդվել, մանավանդ այդ լրտեսական ցանցի բացահայտման առումով, բայց գոնե ողջունելի է, որ սկսվում է բացահայտվել…
Բերձոր հատուկ գնացած քաղաքացիները քոչարի են պարում
Այցի նախաձեռնողների մեջ է բերձորցի, պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը...
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է «խաղաղ ապագային» ուղղված Երեւանի եւ Բաքվի ջանքերը
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումներն ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով եւ բուռն հույզերով...
«Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին». Վլադիմիր Վարդանյանը՝ Բերձորը հանձնելու մասին
Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ