News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա ճգնաժամից հետո Կառավարության գործունեության շնորհիվ հաջողվեց արագ վերականգնել տնտեսությունը, եւ այժմ մենք փորձում ենք արագ զարգանալ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Digitec Summit 2021 համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։

Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի կորոնավիրուսի հետ կապված, ըստ նրա, աննախադեպ է մարդկության պատմության մեջ. պետությունները սառեցրեցին տնտեսական հարաբերությունները, թեեւ նույնիսկ պատերազմի ժամանակ երկրի տնտեսությունը կանգ չի առնում։

«Կորոնավիրուսը հերթական մարտահրավերը դարձավ Հայաստանի համար: Մենք դժվար ժամանակներ ենք ապրում, բայց այսպիսի իրադարձություններն օգնում են գտնել ինքներս մեզ։ Հայաստանը կարեւոր տեղ է հատկացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտին. Նման միջոցառումները հենց դրան են ուղղված՝ խթանելու այս ոլորտի զարգացումը։ Այստեղ պետությունը հասկանում է իր ամենակարեւոր դերը՝ ենթակառուցվածքների ստեղծումը։ Մենք փորձում ենք լուծել այս խնդիրները, եւ ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի զարգացումը պայմանավորված լինի մասնավոր հատվածի զարգացմամբ։ Վերջին տարիներին Հայաստանին հաջողվել է զարգացնել ՏՏ ոլորտը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ուղղություններից մեկը։ Այժմ մենք ցանկանում ենք անել հաջորդ քայլը, որն ուղղված է ամբողջ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Մենք այլ ճանապարհ չունենք, մենք ռեսուրսային երկիր չենք։ Մեր ռեսուրսները մարդիկ են։ Պետք է դա օգտագործել»,- ասաց նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ