News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը քննարկում է F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հարցումը, փոխանցում է  AFP-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ին հայտարարել է, որ Անկարան ցանկանում է գնել ավելի էժան F-16 ինքնաթիռներ՝ 1,4 միլիարդ դոլար հատկացնելով F-35-ի չեղարկված գործարքի համար։ Սակայն ԱՄՆ-ում նշում են, որ  F-16-ի ցանկացած պատվեր կարող է հանդիպել նույն խնդրին, ինչ F-35-ը՝  Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգեր գնելու պատճառով:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են Անկարայում թուրք գործընկերների հետ՝ լուծելու F-35-ի հետ կապված խնդիրները, մինչդեռ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հինգշաբթի զրուցել է թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ՝ ասելով, որ Պենտագոնը ճանաչում է «Թուրքիայի ռազմական արդիականացման կարիքները»: F-16-ի խնդրանքը կարող է քննարկվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Էրդողանի հանդիպման ժամանակ Գլազգոյում կլիմայական համաժողովի շրջանակներում:

Խոսելով F-16-ի գաղափարի մասին՝ Էրդողանն ակնարկել է, որ կարող է դիմել Ռուսաստանին կործանիչների համար, եթե ԱՄՆ-ը մերժի խնդրանքը։ Սակայն պարզ չէ, թե արդյոք դա կազդի Վաշինգտոնի վրա: «Մենք կոչ ենք անում Թուրքիային բոլոր մակարդակներում եւ հնարավորության դեպքում չպահպանել S-400 համակարգը եւ զերծ մնալ ռուսական հավելյալ ռազմատեխնիկա գնելուց»,-հոկտեմբերի սկզբին ասել է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ