News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Squid Game («Կաղամարի խաղը») կրիպտոարժույթը, որը թողարկվել է Netflix-ի նույնանուն սերիալի պատվին, գրանցել է գնաճ, հաղորդում է BBC-ն:

Գեյմերները ստեղծել են ծրագրի առցանց տարբերակը, որը խաղալու համար անհրաժեշտ է Squid կրիպտոարժույթը:

Երեքշաբթի այն ընդամենը 1 ցենտ էր, սակայն ուրբաթ դրա գինը կտրուկ աճել է՝ հասնելով 4,39 դոլարի: Սակայն Squid-ը քննադատության է ենթարկվել, քանի որ չի թույլատրել ներդրողներին վերավաճառել իրենց թոքենները:

Հակաուտոպիստական սերիալը, որը պատմում է մի խումբ մարդկանց պատնությունը, որոնց ստիպել են խաղալ մահացու մանկական խաղեր գումարի դիմաց, դարձել է սենսացիա:

Squid-ը կրիպտոարժույթ է առցանց խաղեր խաղալու համար, որտեղ կարելի է վաստակել ավելի շատ ժետոններ, այնուհետեւ փոխել դրանք ուրիշ կրիպտոարժույթներով կամ թղթադրամով:

Squid-ի դեպքում բազմաթիվ գնորդներ գեյմերներ են, որոնք ցանկանում են խաղալ ծրագրի առնցանց խաղը, որի մեկնարկը սպասվում է նոյեմբերին:

Առանձին փուլերին միանալը ծախսեր է պահանջում: Օրինակ՝ խաղի 1-ին փուլը «Կարմիր լույս» է, «Կանաչ լույսը» խաղացողի համար կարժենա 456 Squid՝ ընդամենը վեց փուլ, որոնք անցնելիս արժեքը բարձրանում է:

Սակայն պոտենցիալ գնորդները պետք է խուսափեն CoinMarketCap գներին հետեւող կրիպտոարժութային կայքից, որը նախազգուշացնում է, որ բազմաթիվ օգտատերեր չեն կարողացել վերավաճառել իրենց թոքենները կրիպտոարժույթի բորսաներում:

Դրա շուկայական կապիտալացումը կամ շուկայի ընդհանուր ծավալը հասել է 184 միլիոն դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ