News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում կարտոֆիլի պակասի հիմնական պատճառն արտահանման աննախադեպ ծավալներն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի Հողագիտության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանը։

«Ոչ պաշտոնական տվյալներով տեղեկացված եմ, որ մինչեւ 40 հազար տոննա կարտոֆիլ արդեն Հանրապետությունից դուրս է հանվել։ Բնականաբար դա հղի է անցանկալի հետեւանքներով, որովհետեւ եկողը ձմեռ է, իսկ անապահով ընտանիքների հիմնական ապրուստի միջոցը կարտոֆիլն է»,- նշեց պրոֆեսորը։

Պրոֆեսորը նաեւ հիշեցրեց, որ որոշ հատվածներում ամռանը երաշտ է եղել, իսկ կարտոֆիլը բարձր ջերմաստիճանի հետեւանքով սկսում է փչանալ. «Երբ եղանակները տաքանում են, յուրաքանչյուր մեկ աստիճան տաքացման պայմաններում հացահատիկի բերքատվությունը 6 տոկոսով անկում է ապրում, նույնը տարածվում է նա կարտոֆիլի վրա»։

Համլետ Մարտիրոսյանը պատմեց, որ որոշ վաճառակետերում կարտոֆիլի մեկ կիլոգրամը 320 դրամ է, իսկ նախորդ տարի այս սեզոնին 100-ից 150 դրամ էր.

«Ինձ համար դա աննախադեպ թիվ էր. այն սեզոնին, երբ կարտոֆիլի բերքահավաքն է ընթանում։ Ճիշտ է, ձմռանը որոշ չափով բարձրանում է, դա կախված է պահպանման ծախսերի հետ։ Հիմա եթե 320 դրամ է, դա լավ բան չի խոստանում. ֆերմերը, գյուղացին իր բերքը պետք է պահեստավորի, դրա վրա ծախսերը, համապատասխան պայմաններ պետք է ապահովի, որ կարողանա անկորուստ պահպանել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ