News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ Ավստրալիայի հետ սուզանավերի գործարքում ԱՄՆ-ը «անփույթ» է գործել, ինչը զայրացրել է Ֆրանսիային եւ սասանել Ամերիկայի հավատարմության հանդեպ Եվրոպայի հավատը:

Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ առաջին անձնական հանդիպման ժամանակ, հայտնել է AP-ն։

Բայդենը պաշտոնապես ներողություն չի խնդրել Մակրոնից, սակայն խոստովանել է, որ ԱՄՆ-ը չպետք է վաղեմի դաշնակցին անակնկալի բերեր։ «Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, անգլերեն արտահայտությամբ՝ այն, ինչ մենք արեցինք, անփութություն էր», - ասել է Բայդենը: 

ԱՄՆ-ի գլխավորած սուզանավերի պայմանագիրը փոխարինել է ավելի վաղ Ֆրանսիայի հետ կնքված՝ Ավստրալիային դիզելային սուզանավերից մատակարարելու վերաբերյալ գործարքը: ԱՄՆ-ը պնդում է, որ այդ քայլը թույլ կտա Ավստրալիային ավելի լավ զսպել Չինաստանի ներխուժումը տարածաշրջան:

Մակրոնը հայտարարել է, որ երկու դաշնակիցները կզարգացնեն «ավելի սերտ համագործակցություն»՝ կանխելու նմանատիպ թյուրիմացության կրկնությունը: «Մենք պարզեցինք այն, ինչ մեզ պետք էր», - հավելել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները վերականգնվել են: «Այժմ կարեւորն այն է, թե մենք միասին ինչ ենք անելու առաջիկա շաբաթներին, ամիսներին եւ տարիներին», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ