News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան հայտարարել է իր դեսպանին Լիբանանից հետ կանչելու մասին: Բացի այդ, Լիբանանում դեսպանը պետք է լքի թագավորությունը 48 ժամում:

Royal TV-ի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել Լիբանանի տեղեկատվության նախարարի վերջին հայտարարություններից հետո, որոնք Էր Ռիադը համարել է վիրավորական, ինչպես նաեւ Լիբանանի «անկարողության» ֆոնին թմրամիջոցների անօրինական շրջանառությունը դադարեցնելու համար:

Թագավորությունը նաեւ ամբողջովին արգելել է Լիբանանից ներկրումը, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական տեղեկատվական գործակալությունը:

ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, գրում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիտարկում են Լիբանանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հավանականությունը:

Այդ քայլը ձեռնարկվել է, երբ սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որում Լիբանանի տեղեկատվության նախարար Ջորջ Քորդախին անվանել է Եմենում պատերազմն ագրեսիա Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից:

Քորդախին մեկնաբանությունն արել է հեռուստահաղորդման ընթացքում նախքան սեպտեմբերին այդ պաշտոնում նշանակվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ