News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի աշխատակազմում առաջիկայում կրճատումներ են նախատեսված աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ: Օպտիմալացման անվան տակ ցանկություն կա ձերբազատվել «անցանկալի» աշխատակիցներից: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանիսին արդեն տեղեկացրել են հունվարի 3-ից աշխատանքից ազատվելու մասին։ Նշենք, որ ըստ մեր աղբյուրների, ընդհանուր առմամբ խոսքը մոտ 50 աշխատակցի մասին է:

Կրճատվողների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հիմնականում երկարամյա աշխատանքային փորձ ունեցողներ են։ Մեր ունեցած տեղեկություններով, Հարությունյանի այս նախաձեռնությունն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ. վերջինս խորհուրդ է տվել չշտապել և ավելի մանրամասն կշռադատել նման որոշում կայացնելուց առաջ, սակայն Հարությունյանն ամեն ինչ անում է վարչապետին համոզելու համար։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, սակայն դա այդպես էլ չհաջողվեց մեզ: Կփորձենք նաև երկուշաբթի և պատասխան ստանալու դեպքում կներկայացնենք նաև դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
Ամենաշատ