News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո իշխանությունների պլանները մարզերում գլխիվայր շրջվել են: Նշել էինք, որ իշխանության ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում իրական խառնաշփոթ է, և նրանք փորձում են լքել իշխանության «նավը»։

Այս առումով թերթին վերջին օրերին պարբերաբար նոր տեղեկություններ են հասնում, որ մի շարք համայնքներում վիճակն էլ ավելի է բարդացել. բանն այն է, որ իշխանության տեղական ներկայացուցիչները, նույնիսկ նրանք, որոնք անգամ պատերազմից հետո են շարունակել մնալ Նիկոլ Փաշինյանի նվիրյալներն ու տեղերում առաջատար քարոզիչները, իսկ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ «քափուքրտինք մտած» պայքարել են ՔՊ-ի համար ձայներ ապահովելու ուղղությամբ, այս օրերին խոր հիասթափություն են ապրում և դժգոհում են իշխանության վերնախավի պահվածքից ու որոշումներից։

Խոսքը վերաբերում է թե՛ համայնքների ղեկավարների մի շարք թեկնածուների ընտրությանը, որոնց հենց տեղերի կուսակցականներն են դեմ, թե՛ տեղերի կառույցների հանդեպ կուսակցական «վերնախավի» վերաբերմունքին:

Թերթի հետ զրույցում ՔՊ-ի մարզային պատասխանատուներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հիշատակվի, նշել է, թե անգամ իրենց հեռախոսազանգերին չեն պատասխանում, չեն մասնակցում տարբեր համայնքներում կազմակերպված միջոցառումներին, անգամ զոհված զինծառայողի հուշաքարի բացման միջոցառման մասնակցությունն են մերժել «վերևից»։

Նա նաև հավելեց, որ նման մոտեցումները և արդյունքում մարզային ակտիվիստների պասիվացումն, ըստ էության, բազմաթիվ բնակավայրերում կարող է հանգեցնել իշխանական թեկնածուների կրախի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀԿ-ն հորդորել է նշել միավորված ընդդիմության առաջնորդի անունը
Ես երանի կտամ այն պահին, երբ Հայաստանի երեք նախկին նախագահները (նկատի ունի Հայաստանի առաջին երեք նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան-խմբ․) կհայտնվեն մեկ հարթակի վրա․․․
Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան
Մեր երկիրը վտանգի առաջ է կանգնած, ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը և դրա համար էլ ես պարտավոր եմ պաշտպանել մեր երկիրը թուրքերի...
Ավետիք Չալաբյանը կալանավայրից դիմել է քաղաքացիներին եւ պայքարի կոչ արել
Քաղաքական գործիչը կալանավայրից նամակ է ուղարկել, որը օգոստոսի 12-ին ընթերցել է նրա կինը...
Համընդհանուր ապատիան Հայաստանում խորացել է ընդդիմության բողոքների անհաջող ալիքից հետո. փորձագետ
Հասարակությունն ընդհանուր ապատիայի մեջ է...
Նման մեթոդներով ընդդիմությունը չի հասնի իշխանափոխության․ Արմինե Ադիբեկյան
Եթե ընդդիմությանը թվում է, թե սեպտեմբերի 2-ին ժողովուրդը հավաքվելու է «Մահ Նիկոլին» կարգախոսով եւ իրավիճակը փոխվելու է, ապա սխալվում է․․․
Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը․ Վարուժան Գեղամյան
Հայ հասարակ մարդու հետ գրեթե ոչ մի աշխատանք չի տարվում․․․
Ֆոտոռեպորտաժներ