News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները բացատրել են, թե ինչու է ճաղատություն առաջանում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները պարզել են, որ երբ մազի ցողունային բջիջները ծերանում են, դրանք պակաս կպչուն են դառնում, հատուկ տեղեր են թողնում ֆոլիկուլում եւ մտնում են դերմա: Իրենց նուրբ միկրոմիջավայրից դուրս դրանք սովորաբար չեն կարողանում գոյատեւել:

«Արդյունքում ավելի գնալով պակասում են այն ցողունային բջիջները, որոնք անհրաժեշտ են մազերի աճի համար: Դա մազերի նոսրացման եւ աստիճանական ճաղատության է հանգեցնում»,- ասվում է հրապարակման մեջ։

Գիտնականները ճաղատության նման մեխանիզմի մասին առաջին անգամ են հայտնում։ Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի պայքարել մարդկանց մազաթափության դեմ, քանի որ մկների ֆոլիկուլները նման են մարդու ֆոլիկուլներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ COVID-19 տարած շատ մարդիկ ինտենսիվ մազաթափություն են ունենում։ Պրոցեսը դադարեցնելու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի, ով ճշգրիտ ախտորոշում կկատարի, կպարզի, թե օրգանիզմին ինչ տարրեր են պակասում, ապա լիարժեք բուժում կնշանակի:

Ալոպեցիան (ճաղատություն) պաթոլոգիական մազաթափություն է, որը դրանց մասնակի կամ ամբողջական անհետացման է հանգեցնում գլխի կամ մարմնի որոշակի հատվածներում: Ալոպեցիայի ամենատարածված տեսակներն են անդրոգենետիկը, դիֆուզայինը կամ սիմպտոմատիկը, օջախայինը կամ սպիականը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ