News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցներ, որպեսզի թույլ չտա Իրանին անօդաչու թռչող սարքեր ստեղծել, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Միացյալ Նահանգները կօգտագործեն ցանկացած համապատասխան գործիք՝ Իրանի չարամիտ ազդեցությանն ու գործունեությանը, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տարածմանը հակազդելու համար»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության մամուլի ծառայության կողմից։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի՝ կանխելու, զսպելու եւ ապամոնտաժելու գնումների ցանցերը, որոնք թույլ են տալիս անօդաչու թռչող սարքերի հետ կապված նյութեր եւ տեխնոլոգիաներ մատակարարել:

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, տարածվել են նաեւ հանրապետության զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի մշակման ծրագրի ղեկավար Սաիդ Աղաջանիի վրա, ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ ֆիննախը։ ԱՄՆ ֆիննախի վերջին սահմանափակումներն ազդել են Իրանի չորս քաղաքացու եւ երկրում գործող երկու ընկերությունների վրա, որոնց Վաշինգտոնը վերագրում է աջակցությունն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական ​​անօդաչու սարքերի ծրագրերի իրականացմանը: Սահմանափակումները տարածվել են Յուսեֆ Աբութալեբիի, Սաիդ Աղաջանիի, Աբդոլլահ Մեհրաբիի, Մոհամմադ Թեհրանիի, ինչպես նաև Kimia Part Sivan եւ Oje Parvaz Mado Nafar ընկերությունների վրա:

ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը սահմանափակումների տակ հայտնված անհատների եւ կազմակերպությունների ակտիվների սառեցում, ինչպես նաեւ ԱՄՆ քաղաքացիների եւ ընկերությունների համար նրանց հետ բիզնես վարելու արգելք է նշանակում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ