News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները ստացել են կենդանի բակտերիաների ամենապարզ պատկերները: Լուսանկարները ցույց են տվել պաշտպանիչ շերտի բարդ կառուցվածքը, որը շրջապատում է բազմաթիվ բակտերիաները եւ դժվարացնում է դրանց ոչնչացումը հակաբիոտիկներով, հայտնում է «Աշխարհի շուրջ» ճանաչողական պորտալը՝ վկայակոչելով EurekAlert-ը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրամ-բացասական բակտերիաներն իրենց կառուցվածքում ունեն ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կետեր: Բակտերիաների պաշտպանիչ արտաքին թաղանթը սպիտակուցների խիտ ցանցեր է պարունակում, որոնք փոխարինվում են այն տարածքներով, որոնք կարծես թե դրանք չեն պարունակում: Բայց այդ բծերը հարստացված են գլիկոլիպիդներով մոլեկուլներով, որոնք արտաքին թաղանթը խիտ են դարձնում։

Դա գրամ-բացասական բակտերիաների կոշտ արտաքին թաղանթն է, որը կանխում է որոշ դեղամիջոցների եւ հակաբիոտիկների մուտքը բջիջ:

Հասկանալը, թե ինչպես է աշխատում պաշտպանիչ շերտը, գիտնականներին կօգնի ավելի արդյունավետ դեղամիջոցներ մշակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ