News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կամչատկայի Կարիմսկի հրաբուխը մոխրի սյուն է արտանետել 2500 մետր բարձրության վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տարածաշրջանային ԱԻՆ կայքը։

«Ըստ Կամչատկայի հրաբխի ժայթքումների արձագանքման խմբի (KVERT)` 2021 թվականի հոկտեմբերի 30-ի կեսօրին մոխրի արտանետում է գրանցվել Կարիմսկի հրաբխից: Մոխրի սյան բարձրությունը եղել է մինչեւ 2500 մետր, իսկ բուն հսկայի բարձրությունը՝ 1469 մետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մոխիրը տարածվում է դեպի արեւելք՝ դեպի Կրոնոցկի ծովածոց։ Դրա ճանապարհին բնակավայրեր չկան։

«Բնակավայրերում մոխրի արտահոսք չի գրանցվել։ Հրաբխի տարածքով ինքնաթիռների շարժման միջազգային երթուղիներ չեն անցնում։ Այնտեղ զբոսաշրջային խմբեր չկան»,- նշել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Կարիմսկի հրաբուխը գտնվում է Կամչատկա թերակղզու արեւելյան մասում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 115 կիլոմետր հեռավորության վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ