News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2015-2020թթ. ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 17 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:

ԱՀ նախաքննական մարմնի կողմից վարույթ է իրականացվել նշված հանցագործությունների առնչությամբ հարուցված ընդհանուր 4 քրեական գործով, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ:

Հիշյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Որպես մեղադրյալ ներգրավված 11 անձից 8-ը դատապարտվել էր որոշակի ժամկետով ազատազրկման (2-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել), 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր համաներման ակտի կիրառմամբ, իսկ 1-ի նկատմամբ` գործուն զղջալու հիմքով:

Վերոնշյալ քրեական գործերով առգրավվել ու ոչնչացվել է 4920,5 գրամ հաշիշ, 2189 գրամ ափիոն, 2783,689 գրամ մզվածքային ափիոն, 11,6 գրամ մարիխուաննա, 1450,143 գրամ մեթամֆետամին, 2892 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց:

Վերոհիշյալ տեղեկությունները բավարար են եզրահանգելու համար, որ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները իրենց հնարավորությունների շրջանակում մշտապես պայքար են մղել Արցախի Հանրապետության տարածք թմրամիջոց ներմուծելու և դրանց ապօրինի շրջանառության հանցավոր դեպքերի կանխման, խափանման, նման արարք կատարած անձանց բացահայտման և քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու ուղղությամբ: Բացառություն չէր կազմել նաև արցախա-իրանական սահմանը, որը վերահսկողության տակ էր պահվում ՀՀ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Ամենաշատ