News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի կողմից կառաջադրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Այդ մասին Արամ  Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքերի սիրելի՛ բնակիչներ,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Վանաձոր խոշորացված համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում հանդես եմ գալու որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, ինչը ինձ համար մեծ պատիվ է:

Մեծ պատիվ է ինձ համար հավակնելու ստանձնել այն համայնքի կառավարման ղեկը, որը ծննդավայր է, հայրենի տուն, օջախ. յուրաքանչյուր հայի համար սրբազան անուններ, որոնք պարտավոր ենք պահել ու պահպանել աչքի լույսի պես:

Հարուստ ու փառապանծ պատմություն, անցյալ ու վստահ եմ՝ մոտ ապագայում նույնքան պայծառ ապագա է ունենալու մեր սիրելի համայնքը, ու մեր միասնական ջանքերն ուղղվելու են այդ սրբազան նպատակի իրականացմանը:

Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում պետք է գործի վերածենք այն տեսլականը, որն ունենք համայնքի արագընթաց զարգացման հետ կապված, ընդ որում դա հավասարապես վերաբերելու է թե՛ Վանաձոր և թե՛ Գուգարք, Շահումյան, Դարպաս բնակավայրերին: Այդ տեսլականը մենք վերածելու ենք ռազմավարական ծրագրի և հստակ ժամկետներով սահմանված գործողությունների իրականացմամբ արձանագրելու ենք անընդհատ զարգացում:

Հարգելի քաղաքացինե՛ր

իմ՝ որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ, անցած ճանապարհը շատերիդ է հայտնի: Հայտնի է, որովհետև նախ՝ ապրում ենք փոքր համայնքում, ապա նաև՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու կարգավիճակից, մշտապես գործել եմ բաց և թափանցիկ, մարդկանց հետ շփվել, հարաբերվել եմ անկեղծ ու շիտակ, քաղաքիս փողոցներով մշտապես քայլել եմ պարզճակատ, որովհետև երբևէ թաքցնելու ոչինչ չեմ ունեցել իմ հայրենակիցներից:

Ինչպես որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամրագրել է 2018թ.-ին և վերահաստատել 2021թ. ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում ևս առաջնային է լինելու ժողովրդի խոսքը, որոշում կայացնող միակ սուբյեկտը ժողովու՛րդն է լինելու:

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

ենթադրվում է, որ ընտրապայքարը բավականին ակտիվ է լինելու, որովհետև դաշտ են նետված բավականին շատ քաղաքական ուժեր, նորաստեղծ դաշինքներ և դուք պետք է ընտրություն կատարեք մտքի ու խղճի, համոզմունքի թելադրանքով:

Չտրվե՛ք մանիպուլացիաների, կեղծիքի՛ հատկապես ձեզ՝ անցած երեսուն տարիներից քաջ հայտնի այն ուժերի ու նրանցից «ծնված» կուսակցությունների ու դաշինքների կողմից, ովքեր կփորձեն հերթական անգամ խաբե՛լ ձեզ:

Այս առումով տեղին է արձանագրել, որ այն մեծածավալ ծրագրերը՝ այգիների, պուրակների, մարզական ու մշակութային օջախների, փողոցների վերանորոգումներ և այլն, որոնք իրականացվել և շարունակվում են, կյանքի են կոչվել միայն 2018-2021 թվականներին՝ ՀՀ կառավարության աջակցությամբ և վերահսկողությամբ: Իսկ ինչ վերաբերում է անցած տասնամյակներում քաղաքում տեղի ունեցած ապօրինություններին, ապա դրանց մեծ մասը հենց ձեր աչքի առջև են՝ ինքնակամ ու ապօրինի շինությունների, զավթված տարածքների տեսքով և ոչ միայն…

Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքերի սիրելի՛ բնակիչներ,

քարոզարշավի ընթացքում մենք ձեզ ներկայանալու ենք բացառապես մեր կատարած աշխատանքով և ապագայի ծրագրերով՝ առանց խաբելու ու մանիպուլացնելու ՝ միայն այն վստայությամբ որ Վանաձորում ապագա կա՛:

Հաջող մեկնարկ եմ մաղթում բոլորիս, գաղափարական ընտրապայքար և հաղթական ելք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ