News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսթավիի թիվ 12 բանտի շենքի մոտ, որտեղ գտնվում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ոստիկաններով ավտոբուս եւ շտապօգնություն է մոբիլիզացվել, հայտնում է «Sputnik Գրուզիա»-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բանտի ղեկավարությունը պատրաստվում է քաղաքական գործչին բանտային հիվանդանոց տեղափոխել, սակայն դրա պաշտոնական հաստատում չկա։

Նախօրեին Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն ասել էր, որ անհրաժեշտության դեպքում գերատեսչությունը Սաակաշվիլիին կլինիկա կտեղափոխի ուղղաթիռով, սակայն այժմ հոսպիտալացման կարիք չկա։

Վրաստանի պետանվտանգության ծառայությունն ուրբաթ հայտարարել էր մոտալուտ հեղաշրջման մասին, ըստ որի առանձին անձինք պատրաստվում էին խոչընդոտել Վրաստանի նախկին նախագահի` բանտային կլինիկա կամ մեկ այլ բանտ տեղափոխմանը եւ դրանով իսկ երկրում քաոս եւ անկարգություններ հրահրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Ամենաշատ