News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անգելա Մերկելը, ով երեքշաբթի օրվանից ԳԴՀ կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար է, նշել է Սիրիայից միգրացիոն հոսքերը, ինչպես նաեւ COVID-19 համավարակը այն ճգնաժամերի թվում, որոնք ամենաբարդն են եղել անձամբ իր համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կորոնավիրուսի համավարակն ինձ ի սկզբանե հատկապես դժվար էր թվում։ Նույնքան դժվար էր հաղթահարել 2015 թվականին մեծ թվով փախստականների ժամանումը»,- ասել է նա շաբաթ օրը Frankfurter Allgemeine Sontagszeitung թերթում հրապարակված հարցազրույցում: Նրա խոսքով, երկու դեպքում էլ խոսքը մարդկային կյանքերի մասին է։ «Որոշումներ կայացնելը, որոնք ազդում են շատ մարդկանց վրա, կարող են սթրեսային եւ հուզիչ լինել»,- ասել է նա:

Մերկելը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե կա՞ն արդյոք թեմաներ, որոնց վերաբերյալ նա այժմ, հետ նայելով, այլ որոշում կկայացներ։ «Բայց, իհարկե, կան բաներ, որոնց համար ես ափսոսում եմ»,- մատնանշել է կանցլերի ժ/պ-ն՝ նշելով ածխածնի արտանետումների դեմ պայքարի որոշ ասպեկտներ.

Մերկելը կարեւորագույն որոշումներից նշել է նաեւ Թուրքիայի հետ միգրացիոն հոսքերը զսպելու վերաբերյալ պայմանավորվածությունները։ «Այս համաձայնագիրը ներդրում է դարձել միգրացիայի կարգավորման գործընթացում, օգնել է Թուրքիային հոգալ իր տարածքում միլիոնավոր սիրիացի փախստականների մասին»,- նշել է նա։

Մերկելը երեքշաբթի օրվանից ԳԴՀ կանցլերի ժ/պ է։ Նա այդ պարտականությունները կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել կոալիցիոն բանակցությունները՝ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի գլխավորությամբ։ Եթե այս բանակցությունները հաջող ավարտվեն, ապա Շոլցը կդառնա կառավարության նոր ղեկավարը։ Դա կարող է տեղի ունենալ արդեն 2021 թվականի դեկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ