News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ եւ նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի կառավարությունից։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը եւ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանը, որպես միջոցառման համակազմակերպիչներ, ինչպես նաեւ որոշ պաշտոնատար անձինք ողջունել են պետական նախարարի այցը եւ կարեւորել համայնքի հետ անկեղծ ու բաց շփումները:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում:

Դրանից առաջ պետական նախարարը հյուրընկալվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի կողմից եւ մտքեր փոխանակել Սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ