News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բացարձակ անիմաստ որոշում է: ԱՆ բաց տարածքներում դիմակ կրելու որոշմանը NEWS.am-ի հետ զրույցում  այսպես արձագանքեց համաճարկաբան բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«Անիմաստ որոշում է,  դեռ նախորդ տարի էինք մենք ասում, որ անիմաստ որոշում է, հիմա առավել եւս: Չգիտեմ` անհասկանալի է իմ համար, բացարձակ անիմաստ որոշում, է այն չի կարող կասեցնել վարակի տարածումը, քանի որ բաց տարածքներում մարդիկ չեն վարակվում»,- ասաց նա:

Համաճարակաբանի կարծիքով` վիրուսի այսչափ տարածումը պայմանավորված է  պատվաստման եւ թեստավորման վայրերում մեծ հերթերով, սեզոնային առանձնահատկություններով. «Պատվաստումը պետք է մի քանի ամիս շուտ կազմակերպվեր: Կամ հերթերում տեսել եք ինչ է կատարվում, այդ մարդը, ով պետք է պատվաստվի, եթե հերթում վարակվի նա շատ ավելի ծանր է տանելու վիրուսը: Ու պետք է վիճակագրություն, թե ով է ավելի ծանր տանում վիրուսը, որ տարիքային խմբում են շատ մահեր գրանցվում: Հնարավոր է` մենք  պատվաստում ենք ասենք 40-45 տարեկանները, իսկ մահանումեն 65 տարեկանները: Մենք այդպիսի վերլուծություն չենք տեսնում:

Հովհաննիսյանի խոսքով` մենք կես տարուց ավելի է, ինչ պատվաստանյութ ունենք երկրում, սակայն պատվաստման ռազմավարություն այդպես էլ չունենք:

«Երկրները հենց ստանում են պատվաստանյութը առաջինը պատվաստում են ռիսկի խմբերին, իսկ մենք նստած սպասում ենք, որ վարակի ալիք տարածվի»,-ասաց նա:

Համաճարակաբանի համոզմամբ` երբ նման բարդ իրավիճակում ենք հայտնվել, պետք է զարգացնել ամբուլատոր բուժումը. «Շատ մարդիկ կան, որ ջերմում են, սկսում են իրենց համոզել, որ, չէ, վարակված չեն, մինչեւ դիմում են, մինչեւ ախտորոշում են ստանում,  մինչեւ սկսում են բուժումը արդեն սրված է լինում եւ այս առումով նույնիսկ պատվաստումից ավելի կարեւոր է դառնում վաղ հայտնաբերումը եւ նախահիվանդանոցային բուժումը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում:

Նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը. ԱՆ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ