News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

ՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 27-29-ը իր հերթական այցն է կատարել Արցախ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ-ի պաշտոնական կայքից։

«ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն իր այցելության ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, խորհրդակցություններ եւ ժողովներ:

Այցելության առաջին օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ Արցախի Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունունների ղեկավարների հետ:

Այցելության երկրորդ օրվա սկզբին հանդիպում տեղի ունեցավ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Իսկ օրվա մնացած մասը հագեցած էր ՀՅԴ կազմակերպական միավորների եւ շարքերի հետ հանդիպումներով եւ ժողովներով: Նախ կայացավ հանդիպում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության վարչության հետ, ապա գումարվեց ժողով՝ ՀՅԴ Արցախի Հայ դատի հանձնախմբի հետ: Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ նաեւ ՀՅԴ Արցախի ընկերական ընդլայնված ժողով՝ շրջաններից Ստեփանակերտ ժամանած ընկերների եւ ներկա ու նախկին պատասխանատու մարմինների հետ:

Այցելության ընթացքում Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հետ:

Այցելության ավարտին ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ ամփոփվել են հանդիպումների արդյունքները:

Հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին ընկերակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ Արցախ կատարած այցի կապակցությամբ զրուցել է «Ապառաժ»-ը:

Անդրադառնալով հանդիպումների ընթացքում առծածված թեմաներին, Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ հիմնականում քննարկվել են Արցախի կարգավիճակին, նրա անվտանգությանը, ժողովրդի տրամադրվածությանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Արցախում կատարած աշխատանքին, մասնավորապես տեղահանված բնակչության բնակարանային ապահովվածության եւ նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ:

ԱՀ իշխանությունների հետ ունեցած հանդիպումները Հակոբ Տեր-Խաչատուրյանը արդյունավետ համարեց՝ նշելով, որ իշխանությունների հետ ունեցած տարակարծությունները չեն կարող խոչընդոտել ՀՅԴ-ին՝ Արցախի կողքին կանգնելու, նրան ամեն գնով աջակցելու եւ սկսված քաղաքական ու մարդասիրական աշխատանքները շարունակելու համար:

Դաշնակցության Արցախի համար տարվող աշխատանքներն այս պահին ընթանում են չորս ուղղություններով: Նախ՝ միջազգային առումով Արցախի կարգավիճակի հարցի միջազգայնացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների վերսկսման խթանում եւ Արցախի անկախության ճանաչման՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման ուղղույեամբ աշխատանքներ, երկրորդ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի միջոցով Արցախի ներքաղաքական կյանքին մասնակցություն եւ խնդիրների լուծում, երրրորդ՝ ներկուսակցական առումով ներքին կազմակերպական քննարկումներ, երիտասարդության ներգրավում եւ Հայ Դատի աշխատանքներ, եւ վերջապես՝ Արցախի համար մարդասիրական եւ նյութական օժանդակության տրամադրում:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարեւորեց ՀՅԴ Արցախի ԿԿ-ի եւ շրջանների կոմիտեների ու պատասխանատու ըներների հետ հանդիպումը։ Քնարկվել են Արցախի իրավիճակի, առաջնահերթությունների եւ ապագա անելիքների վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ոչ միայն զեկուցել է Հայաստանի ու Արցախի ներկա իրավիճակի եւ աշխարհով մեկ տարվող աշխատանքների մասին, այլ նաեւ լսել է Արցախի պատասխանատու մարմինների ներկայացուցիչներկի կարծիքներն ու առաջարկները:

Անդրադառնալով Արցախի ապագայի վերաբերյալ Դաշնակցության տեսլականին, Հակոբ Տեր-Խաչատուրյանը ընգծեց, որ Դաշնակցության համար անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի գերիշխանության տակ: ՀՅԴ օրակարգում է Արցախի՝ որպես անկախ պետության կայացումը, զարգացումը եւ միջազգային հանրության կողմից նրա անկախության ճանաչումը, որից հետո բնականոն հոլովույթով մայր հայրենիքի հետ վերամիավորումը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն ոչ պատերազմի ընթացքում եւ ոչ էլ դրանից հետո չի դադարեցրել իր ողջ ներուժը ի սպաս դնել Արցախի եւ Հայաստանի հզորացմանը:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ճգնաժամին Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ այդ ճգնաժամը արդյունք է ՀՀ իշխանությունների ապազգային քաղաքականության, հայրենիքը ահավոր պարտության առաջնորդուելուն եւ ծայրայեղ զիջումների գնալու իրենց պատրաստակամության: Այս իրավիճակը ստեղծելոուց բացի, ՀՀ գործող իշխանությունները նպաստել են նաեւ ընդհանուր համազգային օրակարգի շուրջ հայության համախմբումը ապահովելու փոխարեն պառակտիչ գործունեություն ծավալելով: «Այդ պառակտիչ գործողությունները հիմա ուզում են տեղափոխել նաեւ սփյուռք: Ամեն ինչ արվում է դրան դիմակայելու, այդ կործանարար քաղաքականությանը առաջն առնելու եւ պառակտում թույլ չտալու համար»,- ասել է նա:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ համայն հայության մոտ առկա ընկճվածության մթնոլորտին, որը հետեւանքն է պատերազմում կրած աղետալի պարտության: Նա վստահ է սակայն, որ մեր ժողովուրդը կվերագտնի իր ապետական ուժն ու վճռակամությունը, ոտքի կկանգնի եւ կշարունակի հայ ժողովրդի իրավունքներին ի խնդիր ազգային-ազատագրական պայքարը»,- նշվում է կայքի հաղորդագրությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ