News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

1000 տարեկան դիմակը հայտնաբերվել է 1990-ականների սկզբին՝ Պերուում հնագույն գերեզմանի պեղումների ժամանակ։ Գերեզմանում թաղվել է տեղի վերնախավի ներկայացուցիչը, ով մահվան պահին եղել է 40-50 տարեկան, հաղորդում է «Աշխարհի շուրջը» պորտալը՝ հղում անելով Science Daily-ին։

Կմախքը ներկված է վառ կարմիր գույնով եւ գտնվում է 12 մետր խորությամբ քառակուսի գերեզմանի կենտրոնում։ Գլուխը մարմնից առանձին է եղել։ Մոտակայքում դրված են եղել երկու երիտասարդ կանանց եւ երկու երեխաների կմախքներ։ Աճյունները պատկանում են սիկանյան մշակույթի ժամանակաշրջանին (մ.թ. 750-1375 թթ.)։

Վերջին հետազոտությունները անսպասելի մանրամասներ են բացահայտել հին պերուացիների թաղման պրակտիկայի մասին: Կմախքի գլխին հայտնաբերված ոսկե դիմակը նկարել են մարդու արյան եւ թռչնի ձվերի օգնությամբ։ Ներկի բաղադրության մեջ նաեւ խրուկ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ