News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Հռոմում, ուր նա ժամանել է G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, կհանդիպի Թուրքիայի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանի հետ, հայտնում է ռուսական պատվիրակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոկտեմբերի 30-31-ը Հռոմում ընթանում է G20-ի գագաթնաժողովը։

Նախարարը կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի եւ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՌԴ ԱԳՆ-ում, շաբաթ օրը նախատեսված են նաեւ Լավրովի բանակցությունները չինացի գործընկեր Վան Իյի հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ