News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փրկված զինվորի մայրը՝ Սոնա Ադամյանը, շնորհավորական խոսքը է ուղղել փրկարարին։

«Հարգարժան փրկարար, կոչմանդ իրական կրող:

Թույլ տուր  խորին երախտագիտությամբ քեզ ասել՝ Շնորհակալ ենք:

Երբ մի պահ տեղափոխվում ենք  անցյալ տարվա նույն օրերը,  թվում է անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չի լինելու:

2020թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաեւ մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդու Արթուր Հարությունյանից վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝  ամսի 10-ից արդեն թշնամու  թիկունքում հայտնվելու, շրջափակման  մեջ լինելու ընթացքում:

Դժոխք դարձած օրերը ամեն անգամ մեզ հեռացնում էին նրան գտնելու հույսից, բայց չէին կտրում: «Ում միջոցով Աստված կփրկեր ու տուն կբերեր մեր Արթուրին, երբ կբերեր, մտքով սպասում էինք: Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում իսկ ահա մայրամուտին այդ հույսը կարծես մարում էր... ու այդպես մինչեւ դեկտեմբերի 17-ը: Այդ օրն էր, երբ 70 օրից հետո առաջին լուրը ստացանք:

Մշտապես անձամբ մասնակցելով որոնողական աշխատանքների նախապատրաստման եւ իրականացման   հոգեբանական ծանր գործընթացներին,  հաճախ ինքս ընդգրկվելով խմբերում, ականատեսն էի փրկարարների տքնաջան եւ անասելի  անգամ գերմարդկային ուժին՝ անմնացորդ նվիրվածոթյանը:

Աննկարագրելի զգացողություններ ունեմ  դեկտեմբերի 20-ի  հետ կապված, երբ արդեն կազմ ու նախապատրաստված    որոնողական խմբերը դուրս էին եկել առաջին անգամ հաստատ կյանքեր փրկելու, նրանց մեջ էր նաեւ որդիս:

Մեր հանդիպանը դժվար էր ողջ օրը սպասել, առավել եւս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տուն դարձի ճանապարհը: Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում,  սպասում  օպերացիայի իրականացմանը, որի կազմակերպման գործում հսկայական էր  փրկարարական խմբի, ի դեմս գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ավանդը:

Մարդկային ու մասնագիտական բացառիկ ունակություններով  օժտված, անհամեմատելի  նրբազգացողությամբ, նվիրվածությամբ, հոգատարությամբ նա ողջ որոնողական  ժամանակահատվածում շփվում էր անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներիս ու հարազատների հետ, գերհոգնած, գերհուզված: Այո, նրա կերպարում հենց  ծնողներս հայրենասիրության, սրտացավության, օգնության ձեռք մեկնելու անսպառ պատրասատակամություն եւ հույս էինք տեսնում:

Հարգարժան  Կարեն Գրիգորիի, թույլ տվեք  հրաշքով փրկված 6 տղաների ու ծնողներիս անունից խորին երախտագիտությամբ  պարզապես ասել՝ Շնորհակալ ենք: Շնորհակալ ենք Ձեր բացառիկ նվիրումի եւ հոգտարության համար:

Ի դեմս Ձեզ, շնորհավոր իսկական փրկարարի տոնը՝ բոլորիդ տոնը»,- ասել է զինվորի մայրը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ