News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաների դեպքի առթիվ հարուցված քրեական գործերից մեկով մեղադրյալի կարգավիճակ ունի Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որն այդ քրեական գործը շինծու է համարում։

NEWS.am-ի հետ զրույցում  Մենուա Հովսեփյանն ասաց, որ դատարանում ամեն ինչ անելու են՝ ճշմարտությունը պարզելու համար։

«Ամեն ինչ անելու ենք, որ այս գործը սարքողները եւ կարողները պատասխանատվության ենթարկվեն: Շատ հումորային է, քանի որ մենք կարող ենք «Մերսեդես-Բենզ» ֆիրմային դատի տալ եւ ասել, որ իրենց  զրահապատ մեքենաները փաստորեն ձվի հարվածից վնասվում են: Այսինքն` զրհապատ են նույնիսկ ձվին չեն դիմանում եւ ձվի հարվածից 24 միլիոնի վնաս են կրում, կարծում եմ՝ «Մերսեդես» ընկերությունն էլ պետք է ընդգրկվի այս գործընթացի մեջ, որ ավելի ճիշտ ու հստակ լինի»,- ասաց նա:

Փոխքաղաքապետի խոսքով՝ իշխանություններն ասել են, որ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում եւ այդ դեպքում Հովսեփյանի մոտ հարց է առաջանում` իրավապահներն ինչ ընթացակարգով են այդ տարածքում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ հարուցում. «Մինչեւ հիմա ես այդ պատասխանը չեմ ստացել նախաքննական մարմնից: Եթե դա Ադրբեջանի Հանրապետության տարածք է, որի մասին կառավարության անդամներն ամեն օր խոսում են, արդյոք իրավունք ունեն այնտեղ իրականացնեն փորձաքննություն եւ քրեական գործը, եթե դա Ադրբեջանի տարածք է»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մենուա Հովսեփյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հարկադրել է նախընտրական քարոզչությանն ապահովել 80 անձի մասնակցություն: Նրա վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է։ Նա վերջերս է կալանքից ազատվել՝ գրավի դիմաց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ