News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 29-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ոստիկանության պետը բարձր գնահատեց երկու երկրների իրավապահ կառույցների շուրջ 30-ամյա սերտ համագործակցությունը։ Նա մատնանշեց համագործակցության շրջանակներում արված որոշ աշխատանքներ, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։

Իրակլի Կվանչախաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները։

Խոսվեց Հայաստանի ոստիկանության բարեփոխումների մասին, ներկայացվեցին դրանց ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների համագործակցության ընդլայնմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ