News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների՝ Արարատի մարզում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ 31-ամյա մի տղամարդ մեքենայում զինամթերք ունի։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Նա Հայանիստ գյուղում հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել Մասիսի բաժին։ «Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի մարտական նռնակ՝ պայթուցիչով, և գաղտնի փականով դանակ։

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Տպել
Ամենաշատ