News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը, որը հրազենից պատահաբար սպանել է օպերատորին Rust վեսթերնի նկարահանումների ժամանակ, հայտարարել է, որ կողմ է կինոարտադրության ժամանակ մարտական փամփուշտների օգտագործման արգելքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ կարող ինչ-որ կերպ մեկնաբանել հետաքննությունը: Դա Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե շրջանի շերիֆի գրասենյակի կարգադրությունն է»,-ասել է դերասանը:

Բոլդուինի խոսքով՝ նա եւ դժբախտ պատահարի հետեւանքով մահացած օպերատոր Գալինա Հաթչինսն ընկերներ էին: «Նա իմ ընկերն էր: Այն օրը, երբ ես ժամանել էի նկարահանման, ես եւ ռեժիսոր Ջոելը [Սոուսա] հրավիրել էինք նրան ընթրիքի»,-ասել է դերասանը: «Մենք շատ կապված խումբ էինք, քանի դեռ տեղի չէր ունեցել այդ սարսափելի իրադարձությունը»,-նշել է Բոլդուինը:

Նա կողմ է, որ պատկան մարմինները սահմանափակեն նկարահանումների ժամանակ մարտական փամփուշտների օգտագործումը: «Ես չեմ որոշողը»,-ասել է Բոլդուինը՝ ընդգծելով, որ որպես հնարավոր միջոց կարելի էր կինոհրապարակում օգտագործել ռետինե կամ պլաստիկից փամփուշտներ: Նա դեռեւս չի որոշել՝ արդյո՞ք երբեւէ կնկարահանվի դերերում, որոնք պահանջում են օգտագործել հրազեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ