News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիրակի ավելի քան 46 ընտրատեղամաս է բացվել Ճապոնիայում առանցքային, խորհրդարանի ներքին պալատի ընտրությունների համար, որն ունի առավելություն վերին պալատի նկատմամբ կառավարության ղեկավարի ընտրության եւ պետական բյուջեի նախագիծն ընդունելու դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընտրողները կարող են օգտվել ընտրելու իրենց իրավունքից տեղական ժամանակով 07:00-20:00-ն: Ընտրությունների արդյունքում կընտրվի 4658 պատգամավոր, որոնցից 289-ը՝ միամանդատ շրջաններում, եւս 1676-ը՝ համամասնական կուսակցական քվեարկության հիման վրա երկրի 11 շրջաններում: Իրենց թեկնածությունն առաջադրել է ընդհանուր առմամբ 1051 քաղաքական գործիչ ինը քաղաքական կուսակցությունից:

Նախքան խորհրդարանի նախընտրական լուծարումը դրանում 276 մանդատները վերահսկել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վարչապետ Ֆումիո Քիսիդայի գլխավորությամբ, եւս 29 պատգամավոր եղել է ԼԴԿ-ի կրտսեր դաշնակից «Կոմեյտո» կուսակցությունից, որը ներառված է իշխող կոալիցիայի մեջ: Միասին նրանք ունեին բացարձակ (305), սակայն ոչ սահմանադրական մեծամասնություն (310): Հիմնական ընդդիմադիր Սահմանադրա-դեմոկրատական կուսակցությունն ուներ 112 մանդատ, կոմունիստական կուսակցությունը՝ 20, Ճապոնական վերածնունդ կուսակցությունը՝ 11, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը՝ 10 մանդատ:

Ներկայիս ընտրություններում ուշագրավ է, թե քանի մանդատ կստանա ԼԴԿ-ն այն բանից հետո, երբ սեպտեմբերին Քիսիդան է ստանձնել ղեկը, եւ կկարողանա՞ արդյոք Սահմանադրա-դեմոկրատական կուսակցությունը մեծացնել իր ներկայացուչցությունը ներքին պալատում:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ իշխող կուսակցությունը կկորցնի մանդատների մի մասը: Ընդ որում՝ որոշ հետազոտություններ կանխատեսում են, որ ԼԴԿ-ն կպահպանի ավելի քան կեսը՝ 233-ը 465-ից, մինչդեռ մյուս արդյունքները վկայում են միանձնյա մեծամասնության կորուստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ