News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը նավթի հնարավոր գնաճի մասին մտահոգել է ԱՄՆ-ին, Ճապոնիային ու Հնդկաստանին, գրում է Bloomberg-ը:

Հոդվածի հեղինակների խոսքով՝ այդ հայտարարությունից հետո սպառող երկրները սկսել են վերջին շրջանում ուժգին դիվանագիտական ազդեցություն գործադրել ՕՊԵՔ+ին օգտակար հանածոյի արդյունահանման ծավալները մեծացնելու համար:

«Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված է բենզինի գնաճով, որը հասել է առավելագույնի վերջին յոթ տարիների ընթացքում: Արդեն մի քանի շաբաթ է այն կոչ է անում ՕՊԵՔ+ին ավելի շատ նավթ հայթայթել»,-ասվում է հրապարակման մեջ:

Ճապոնիան նախաձեռնել է իր համար հազվադեպ քայլ եւ միացել այդ կոչերին: Չինաստանը դեռեւս լռում է, սակայն համաձայն է այդ տեսակետի հետ:

«ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հնդկաստանի պաշտոնական անձինք զրուցել են միմյանց հետ մասնավոր կարգով, ինչպես նաեւ դիմել մյուս խոշոր սպառողներին ու նավթ արտահանող երկրներին: Կոչերը սկսվել են շուրջ երեք շաբաթ առաջ, սակայն վերջին օրերին ուժգնացել մեկ բարելի դիմաց մինչեւ 85 դոլար հասնող գնից հետո»,-եզրափակել են հրապարակման հեղինակները:

Երկուշաբթի WTI ամերիկյան տեսակի գինը գերազանցել է 85 դոլարը մեկ բարելի դիմաց 2014 թվականի հոկտեմբերից առաջին անգամ, դեկտեմբերյան ֆյուչերսները վաճառում են 85,03 դոլարով: Հունվարյան ֆյուչերսների դեպքում Brent տեսակի գինը հասել է մել բարելի դիմաց 85,59 դոլարի:

ՕՊԵՔ+ գործարքի որոշ անդամները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ավելի վաղ ընդգծել էին վառելիքի արդյունահանումը մեծացնելու տեմպերի հարցում զգուշություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Փորձագետների կարծիքով՝ հենց այդ հայտարարություններն են դարձել գնաճի պատճառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ