News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կատարողներ Թինա Թյորները, Jay-Z-ն (իրական անունն է Շոն Քարթեր), Քերոլ Քինգն ու Թոդ Ռանդգրենը, ինչպես նաեւ խմբեր The Go-Go's-ն ու Foo Fighters-ը ներառվել են Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ռոքնռոլի Փառքի հրապարակում: Հանդիսավոր արարողությունն ու այն ուղեկցող համերգը կայացել են շաբաթ երեկոյան հրապարակի մերձակայքում՝ Rocket Mortgage FieldHouse համալիրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս տարի ցանկում հայտնված երաժիշտների անունները հայտնի են դարձել մայիսին: Jay-Z-ն պատմության մեջ հայտնի է որպես առաջին սոլո ելույթ ունեցող ռեփ կատարող, ներառվել է Ռոքնռոլի Փառքի հրապարակում կենդանության օրոք: Թինա Թյորներն արդեն երկրորդ անգամ է հայտնվում հրապարակում, առաջին անգամ 1991 թվականին ներառվել էր իր ամուսնու՝ Այք Թյորների (1931-2007) հետ դուետի կազմում:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Փոլ Մակքարթնին, Թեյլոր Սվիֆթը, Քրիստինա Ագիլերան H.E.R-ն ու այլոք: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ արարողությունը դիտել ցանկացողները կարող են անել դա նոյեմբերի 20-ին HBO Max. Սթրիմինգային հարթակում:

Ռոքնռոլի Փառքի հրապարակում ներառվելու համար երաժիշտները կարող են հավակնել միայն երբ լրանա նրանց առաջին ալբոմի 25 տարին: Այդ պատվին արդեն արժանացել են The Beatles-ը, Բոբ Դիլանը, Էլվիս Փրեսլին, The Rolling Stones-ը, Բի Բի Քինգը, Չաք Բերին, Ռեյ Չարլզը, Արեթա Ֆրանկլինն ու այլոք:

Այդ համայնքում ներառվելու փաստը որոշում են ունկնդիրները, որոնք քվեարկում են երաժիշտների օգտին կազմակերպության պաշտոնական կայքում: Բացի այդ դափնեկիրներին որոշելու գործում մասնակցում է շուրջ 1000 փորձագետ երաժշտության ոլորտում, այդ թվում՝ երգիչներ, քննադատներ, շոու բիզնեսի պրոֆեսիոնալներ եւ պատմաբաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ