News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը աճել է 40 993-ով՝ հասնելով 8 513 790-ի: Դա նոր առավելագույն ցուցանիշն է երկրում համավարակի ամբողջ ընթացքում, նշվում է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վարակվածների թվի աճը կազմել է 0,48 տոկոս:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ ներկայում բուժում ստացող պացիենտների թիվն հասել է 916 713-ն՝ ըստ շտաբի հաղորդագրության:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 27 115-ով՝ հասնելով 7 358 539-ի: Դուրս գրված պացիենտնրի թիվը, համաձայն շտաբի տվյալների, կրճատվել է 86,4 տոկոսով՝ ի տարբերություն վարակակիրների:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 1 158-ով՝ հասնելով 238 538-ի: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է պարզել միայն համավարակի ավարտից հետո) շարունակում է մնալ 2,8 տոկոսի մակարդակում, հաղորդում են շտաբից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ