News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջերս հրապարակված ջերմոցային գազերի արտանետումների մասին ամենամյա զեկույցի համաձայն՝ 2020 թվականին СО2-ի կոնցենտրացիան հասել է 413,2 ppm-ի: Աճի ամենամյա տեմպերը գերազանցում են 2011-2020 թվականների միջին ցուցանիշը, հաղորդում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական հարթակը՝ հղում անելով ԱՀԿ-ի տվյալներին:

Փորձագետները նշում են, որ մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան աճել է 49 տոկոսով՝ ի տարբերություն 1750 թվականի, այսինքն՝ արդյունաբերական հեղափոխությունից հետո: Մեթանի կոնցենտրացիան ավելացել է 162 տոկոսով, իսկ ազոտի օքսիդինը՝ 23 տոկոսով:

Համաշխարհային օդեւրեւութաբանական կազմակերպության տվյալներով՝ չնայած COVID-19-ի հետեւանքով տնտեսական աճի հապաղումը հանգեցրել է նոր արտանետումների ժամանակավոր նվազմանը՝ դա զգալի ազդեցություն չի ցուցաբերել մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակի եւ դրանց աճի տեմպի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ