News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 3 382 նոր դեպք, բուժվել է 5 389 վարակակիր, մահացել՝ 42 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիք-ը:

Վերջին 24 ժամում երկրում անցկացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 36 193 թերստավորում:

Կորոնավիրուս հայտնաբերելու ցուցանիշները հետեւյալն են. օրական՝ 9,34 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8,91 տոկոս, վերջին 7 օրում՝ 8,68 տոկոս:

Համավարակի ամբողջ ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 719 247 դեպք, որոնցից 660 518-ն ապաքինվել է, 10 045-ը՝ մահացել:

Կատարվել է ընդհանուր առմամբ 1 977 317 պատվաստում, երեկ պատվաստվել է 2 711 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 43 մարդ, հիվանդանոցներում՝ 6 468, իսկ կլինիկական հյուրանոցներում՝ 1 093 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ