News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել  կազմել բնապահպանական նախագծերի միջազգային վարկանշային աղյուսակը՝ ըստ դրանց կողմից ջերմոցային գազերի նվազման աստիճանի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ներդրված դոլարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարեւոր է միջազգային հանրության ջանքերը կենտրոնացնել նախ առավել արդյունավետ բնապահպանական նախագծերի շուրջ: Մեր կարծիքով՝ փորձագետները կկարողանային կազմել այդպիսի նախագծերի վարկանշային աղյուսակը՝ հաշվի առնելով արդյունավետության աստիճանը մթնոլորտում ջերմոցային գազերի ծավալները կրճատելու եւ յուրաքանչյուր ներդրված դոլարի տեսանկյունից»,-հայտարարել է նա G20 գագաթնաժողովի ժամանակ:

Նա չի բացառել, որ այդ վարկանշում ներառված նախաձեռնությունները, որոնք նախատեսում են, մասնավորապես, ՌԴ-ում եւ Լատինական Ամերիկայում անտառների պահպանումը, կլինեն անգամ ավելի արդյունավետ, քան որոշ երկրներում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ