News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Աստղագետները փորձում են հետեւել յուրաքանչյուր տիեզերական մարմնին, որը կարող է բախվել Երկրի հետ: Դրանց մեծամասնությունն ունի փոքր չափսեր եւ վտանգ չի ներկայացնում, սակայն միշտ կա հավանականություն, որ տիեզերքում ինչ-որ տեղ օբյեկտը մնում է աննկատ: Վերջերս դրանցից մեկը հայտնաբերվել է մեր մոլորակից շատ մոտ հետավորության վրա: Այդ մասին գրում է 3dnews.ru -ը:

Տագնապահարույց էր ոչ թե երկնաքարի չափը, այլ դրա անսպասելի ի հայտ գալը. խնդիրն այն է, որ այն եկել է Արեւի կողմից, իսկ գիտնականներն անգամ չգիտեին՝ որ այն եղել է այնտեղ: 2021 UA1 կոչվող օբյեկտն անցել է Երկրից շուրջ 3000 կմ հեռավորության վրա: Առավելագույն մոտեցումը գրանցվել է 2021 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով 6:07-ին. այն անցել է Անտարկտիդայի երկնքով: Հաշվի առնելով օբյեկտի փոքր չափսերը՝ այն վտանգավոր չէր:

3000 կիլոմետրը բավականին մոտ հեռավորություն է. շատ ավելի բարձր է ՄՏԿ-ի ուղեծրից (շուրջ 400 կմ), սակայն ավելի մոտ, քան գեոլոկացիոն ուղեծրում արբանյակները (շուրջ 36 հազար կմ): Եթե օբյեկտը (շուրջ 2 մետր չափսով), այնուամենայնիվ, մտներ Երկրի մթնոլորտ, ապա կայրվեր նախքան մակերեսին ընկնելը: Աստղագետ Թոնի Դանի խոսքով՝ դեպքը հետաքրքրական է, քանի որ երկնաքարը թռել է Արեւի կողմից, ուստի մնացել է անտեսանելի նախքան մոտենալը: Մինչ այդ՝ անցած տարվա օգոստոսին, Երկրից 2950 կմ հեռավորության վրա անցել է 2020 QG օբյեկտը, իսկ 2020-ի նոյեմբերին՝ 2020 VT4 օբյեկտը, ընդ որում՝ ընդամենը 370 կմ հեռավորության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ